Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Կլարնետահար Էրիկ Միրզոյանի երևանյան համերգը

Կլարնետահար Էրիկ Միրզոյանի երևանյան համերգը
09.03.2013 | 12:49

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով երևանյան հանդիսատեսին կներկայանա Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու, «Շելկունչիկ» պատանի երաժիշտների 13-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթի դափնեկիր, կլարնետահար Էրիկ Միրզոյանը:

Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք երեկոյի ընթացքում նվագախումբը և պատանի մենակատարը հանդես կգան Սերգեյ Տանեևի Կանցոնա կլարնետի և լարային նվագախմբի համար ստեղծագործության համատեղ կատարմամբ:

ՀՊԵՆ ծրագրում կներառվեն նաև Յ.Ս. Բախի, Ջ. Տեր-Թադևոսյանի, Ղ. Սարյանի, Դ. Շոստակովիչի ստեղծագործություններից:

Հավելենք, որ ապրիլին կմեկնարկի «Երիտասարդները երիտասարդների համար Hoolywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը, որի շրջանակում ՀՊԵՆ կներկայանա հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ: ՀՊԵՆ-ի և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան համատեղ այս ծրագիրը նպատակ ունի մատչելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական երաժշտություն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ